Իրանում 300 մարդ զոհվել է այն պատճառով, որ չեն տարբերել ցուցարարներին և ԻՀ պահապանների կորպուսին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

գլ

Իրանում առնվազն 300 մարդ Է զոհվել վերջին  անկարգությունների ժամանակ, նոյեմբերի 29-ին հայտարարել Է Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից: «Վերջերս տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ավելի քան 300 մարդ Է զոհվել այն պատճառով, որ մենք չենք կարողացել թշնամիներին տարբերել այն անձանցից, որոնք կանգնած են եղել մեր կողմում», - ասել է Հաջիզադեն: Իրանում սեպտեմբերի կեսերից շարունակվում են զանգվածային անկարգություններն ու բողոքները երիտասարդ քրդուհի Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ: 22-ամյա աղջիկը մահացել էր այն բանից հետո, երբ նրան ձերբակալել էր բարքերի ոստիկանությունը գլխաշորը սխալ կրելու համար:

Բողոքի ակցիաներն անցկացվում են հիմնականում Գիլյանի, Խուզեսթանի, Սիստանի և Բելուջիստանի, Թեհրանի և Քրդստանի նահանգներում: Իրանի իշխանություններն Արևմուտքի երկրներին մեղադրում են ցուցարարներին աջակցելու մեջ: Նշվում է, որ անկարգությունների մասնակիցները հարձակումներ են գործում և սպանում անվտանգության ուժերի՝ ոստիկանության ու ԻՀՊԿ-ի աշխատակիցներին, ինչպես նաև խոշոր ռազմական կառույցներից մեկի՝ «Բասիջ»-ի անդամներին:

Հոդվածում նշվում է, որ նոյեմբերի սկզբին հաճախացել են հարձակումները երկրի ծայրամասային նահանգների իրանական մզկիթների հոգևորականների վրա: Իրավապահ մարմինները զանգվածային կերպով ձերբակալում են այն անձանց, որոնք հավաքագրվել են արևմտյան երկրների, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետախուզական ծառայությունների կողմից: Բացի այդ, գրեթե ամեն օր երկրի սահմաններին առգրավում են խոշոր խմբաքանակով զենք, որը մատակարարվում է անկարգությունների մասնակիցների համար:

--00—ԱՊ