Բախվել են «Արարատ Բանկի» Mercedes Vito-ն ու ավտոբուսը․ Mercedes-ը տապալել է կանգառի ցուցանակը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

216a3176b9bef130392b855631a84ede

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։45-ի սահմաններում Էրեբունի փողոցի թիվ 34 շենքի մոտ բախվել են Mercedes Vito մակնիշի ավտոմեքենան և թիվ 478 երթուղին սպասարկող ավտոբուսը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի միջին ծանրության ախտանիշով օպերատիվորեն ժամանած շտապօգնության բրիգադի բժիշկների կոմղից նախ տեղում առաջին բուժօգնությունն  է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոբուսի միջից ևս մոտ 8 հոգի անձնական օգտագործման ավտոմեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի փաստով Ա․ Փարսադանյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։  Բախման հետևանքով Mercedes Vito-ն, որը հաշվառված է «Արարատ Բանկի» հաշվեկշռում, դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել տրանսպորտային կանգառն ազդարարող երթակե ցուցանակին և տապալել այն։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների , վիրավորի, ինչպես նաև դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնած անձանց մասին տեղեկություններն ու նրանց ամբողջական տվյալները։

--00—ՅՄ