Կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել․ Գերմանիան զգուշացնում է Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

f638872dea9594_638872dea95da

Թուրքիայի կողմից Սիրիայի ու Իրաքի հյուսիսում քրդական ուժերի դեմ սկսված ռազմական գործողություններին ԱՄՆ-ից Ռուսաստանից ու Ֆրանսիայից հետո արձագանքել է նաև Գերմանիան: 
Մասնավորապես Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը խնդրել է Թուրքիային խուսափել ցամաքային գործողություններ իրականացնելուց Սիրիայի ու Իրաքի հյուսիսում: 

Աղբյուրը նշում է, որ ավելի վաղ Պենտագոնի մամուլի խոսնակ  Փեթ Ռայդերը մամուլի ասուլիսում անդրադարձել էր Իրաքում ու Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին և նշել.
«Մենք շարունակում ենք խորապես անհանգստանալ Հյուսիսային Սիրիայում, Իրաքում և Թուրքիայում սրվող գործողությունների կապակցությամբ:Կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել այս տարածաշրջանում առկա լարվածության պայմաններում։

Հատկապես ցամաքային ներխուժումը լրջորեն կվտանգի այն դժվարին պայքարի ձեռքբերումները, որոնք աշխարհը ձեռք է բերել ԻԼԻՊ-ի դեմ, և կապակայունացնի տարածաշրջանը»,-ասել է Ռայդերը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ «Մագիլ-սուր» անվամբ ռազմական գործողություններ են սկսելու Հյուսիսային Իրաքում ու Սիրիայում քուրդ զինյալների դեմ:

Ստամբուլում տեղի ունեցած ուժեղ  պայթյունից հետո Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, որ տեղի ունեցածի ետևում կանգնած են «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և Սիրիայի քրդական ուժերը, որոնց Անկարան համարում է ահաբեկչական։

--00—ՅՄ