Կառավարական առանձնատան մոտ ինքնահրկիզված քաղաքացին 2-րդ պլաստիկ վիրահատման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 1, 24News

m

Նոյեմբերի 6-ին կառավարական առանձնատան մոտ՝ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, ինքնահրկիզված քաղաքացին 2-րդ պլաստիկ վիրահատման է ենթարկվել, 1-ին վիրահատությունը լավ է անցել։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

Ըստ Խաչատրյանի՝ 2-րդի հետվիրահատական շրջանը բարեհաջող ընթացքով է անցել։ ԱՆ մամուլի քարտուղարը նշեց, որ քաղաքացու վիճակը դեպի կայունացում է գնում, սակայն դեռ պետք է երկար ապաքինման փուլ անցնի։

«Մասնագետները վիճակը գնահատում են միջին ծանրության՝ կայունացման հեռանկարով», - եզրափակեց Հռիփսիմե Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին` ժամը 21։27-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել։

--00—ԱՊ