Գայի պողոտայի բարձրահարկի բակում հայտնաբերվել է կնոջ դի, նա ցած է նետվել 7-րդ հարկից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

նկար

Դեկտեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։45-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի շենքերից մեկի բակում կնոջ դի կա, գրում է  shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Տարոն Զատիկյանի գլխավորությամբ, ում կողմից դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Պարեկները սահմանզատել են տարածքը, ոստիկաններն ու քննիչներն էլ պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 69-ամյա Ժ. Ս.-ն էր։ 

Ըստ նախնական տեղեկության՝ վերջինս իրենց շենքի 7-րդ հարկի իր բնակարանից ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով։ 

--00—ԼՄ