ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Ուսումնական տարվա արդյունքների ամփոփման շրջանակներում, մեկնարկել են
զորամիավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Համալիր ստուգումների ընթացքում գնահատվում է մարտական
պատրաստականության, պատրաստության, կառավարման համակարգի և զորքերի
ապահովման վիճակը:
Ստորաբաժանումները բերվել են համապատասխան մարտական պատրաստականության
աստիճանի և անցել առաջադրված խնդիրների կատարմանը։
--00—ԻԴ