Երբ պառկած ես ցեխի մեջ, իսկ մոտակայքում արկեր են պայթում, չես մտածում փողի կամ քաղաքականության մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Սահմանին խաղաղություն ապահովելու համար անհրաժեշտ է պետությունների ղեկավարների և տարատեսակ կազմակերպությունների գրասենյակները տեղակայել առաջնագծում՝ Սյունիքում, Վայոց ձորում և այլ հատվածներում, միայն այս դեպքում ոչ ոք չի կրակի։ Ահա սա է հեռուստառադիոհաղորդավար Գոռ Գրիգորյանի բաղադրատոմսը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։

«Երբ պառկում ես ցեխի մեջ, իսկ կողքիդ արկերը ոռնոցով պայթում են, չես մտածում փողի և քաղաքականության մասին։ Միակ միտքը գոյատևելն է, կողքիններիդ ողջ մնալը, որպեսզի այս դժոխքից դուրս գաս և զանգահարես սիրելիներիդ»,- Սերոբ Օհանյանի "Позиция" հաղորդման ժամանակ նշեց չորս երեխաների հայր Գոռ Գրիգորյանը, ով 2016 և 2020 թվականներին կամավոր մասնակցել է հայրենիքի պաշտպանությանը։

--00—ԱՊ