ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմինը որոշում է ընդունել, որ ԱԺ «Հայաստան» դաշինքի բոլոր դաշնակցական պատգամավորները՝ այդ թվում և Իշխան Սաղաթելյանը, մանդատները վայր չեն դնելու։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ինքը՝ Սաղաթելյանը։
«Չեմ թաքցնի, որ նման քննարկումներ եղել են, բայց ՀՅԴ-ի ներսում անհատական մոտեցումներ չկան, եղել է որոշում, որ բոլոր դաշնակցական պատգամավորները մասնակցելու են խորհրդարանական աշխատանքներին ու չեն վայր դնելու մանդատները», - ասել է նա։
Ինչ վերաբերվում է «Վերածնվող Հայաստան» կուսակցության որոշմանը՝ վայր դնել մանդատներն ու դադարեցնել խորհրդարանական աշխատանքները, Սաղաթելյանը հրաժարվել է մեկնաբանել իրենց նախկին գործընկերների որոշումը։
--00—ԱՊ