Թուրքիայի Սամսունի նավահանգստում պայթյուն է որոտացել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

1098699.jpg

Թուրքիայի Սամսունի նավահանգստում դեկտեմբերի 2-ին անհայտ պատճառներով պայթյուն է որոտացել։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է CNN Turk-ը։

Նավահանգստի տարածքում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Հրշեջ անձնակազմի միջամտության շնորհիվ հրդեհը տեղայնացվել և մարվել է։

--00--ԶՀ