Pantone գույնի ինստիտուտը հայտնել է, թե որն է 2023 թ.-ի գույնը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

1098703.jpg

Pantone գույնի ինստիտուտի մասնագետները (Pantone Color Institute)  հայտարարել են 2023 թվականի գլխավոր գույնը: Դա կարմիրի երանգներից է, որն, ասես, ,ուժ և եռանդ է փոխանցումե: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդվում Է կազմակերպության կայքում: «Այս տարվա գույնն Է Viva Magenta 18-1750-ը՝ ուժ և եռանդ փոխանցող:

Այն ուժի նոր ազդանշան է տալիս: Viva Magenta-ն խիզախ է և անվախ, թրթռացող գույն է, որի կայտառությունն ուրախ և լավատեսական տրամադրություն է առաջացնումե, - գրված է ընկերության կայքում: Գույնը նաև բնութագրվում է ՝ որպես հզոր և ուժ հաղորդող: «Սա նոր, կեսախինդ կարմիր է, որն արտահայտվում Է կատարյալ բերկրանքով, քաջալերում փորձարարությունները և ինքնարտահայտումն՝ առանց սահմանափակումների», - նշվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում են գույնի ինստիտուտում, այս գույնը համարձակ է և ներառում է բոլորին: Երանգի արմատներն սկիզբ են առնում բնությունից, իսկ տեխնոլոգիաների դարում մարդիկ ձգտում են ոգեշնչում ստանալբնությունից: Pantone Color Institute-ը Pantone ընկերության հետազոտական կենտրոնն Է, որն զբաղվում Է գույների հետ փորձարարական աշխատանքով և դրա ազդեցությամբ զանազան ճյուղերի վրա (նորաձևություն, պոլիգրաֆիա, ինտերիերի դիզայն, գովազդ, կինո և այլ բնագավառներ): Ինստիտուտը տարվա գլխավոր գույն Է սահմանում 2000 թվականից ի վեր:

--00--ԶՀ