ՀՀ ՄԻՊ աջակցությամբ քաղաքացին ստացել է ԽՍՀՄ Խնայբանկի իր ավանդի փոխհատուցումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

52287120-efe3-4ef2-bff3-e9512d87f9dd.jpg

Քաղաքացին դիմել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, խնդրելով աջակցություն տրամադրել իր նախկին ԽՍՀՄ Խնայբանկում մինչև 1993 թվականը ներդրված դրամական ավանդի փոխհատուցում ստանալու հարցում։

Քաղաքացին ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու նպատակով 2021 թվականի օգոստոսի 12-ին դիմում է ներկայացրել Միասնական սոցիալական ծառայության Կապանի տարածքային կենտրոն՝ ներկայացնելով «ՎՏԲ- Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության կողմից տրամադրված տեղեկանքը և անհրաժեշտ այլ փաստաթղթեր, սակայն մեկ տարի անց նա դեռ փոխհատուցում չի ստացել։

Պաշտպանի աշխատակազմը խնդրին ծանոթանալու նպատակով համապատասխան գրություն է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Պաշտպանի աջակցության շնորհիվ քաղաքացու բարձրացրած հարցը նույն ամսվա ընթացքում ստացել է դրական լուծում, մասնավորապես՝ 2022 թվականի հուլիս ամսին նա ստացել է ավանդի փոխհատուցման գումարը:

--00--ԶՀ