ԱՄՆ-ն ամենաբարձր մակարդակում ներգրավված է և աջակցում է հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը տեսաուղերձ է հղել՝ նշելով, որ ԱՄՆ-ն ամենաբարձր մակարդակում ներգրավված է հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններում և աջակցում է դրանց։

Ֆիլիպ Ռիքերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղ ապագայի ապահովմանը, ապա հավելել, որ շարունակական ուղիղ երկխոսությունն է առանցքային  խնդիրների կարգավորման և համապարփակ, տևական խաղաղության, բարեկեցության հասնելու ուղին։

«Բոլորս էլ գիտակցում ենք, որ սա հեշտ չէ, սակայն ես ցանկանում եմ կրկնել պետքարտուղար Բլինքենի դիտարկումը Միրզոյանի և Բայրամովի հետ հանդիպման ժամանակ. նա ասաց՝ ԱՄՆ-ն հանձնառու է անելու ամեն ինչ կայուն խաղաղության հաստատման ձեր ջանքերին աջակցելու համար»,-ասել է նա։

--00—ԼՄ