Լավրովը բացահայտեց, որ Փաշինյանը ԼՂ հարցով Ալիևի հետ արդեն պայմանավորվել է, ՌԴ-ն անզոր է այս հարցում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեղադրանքներ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, որ Պրահայում Ալիևը և Փաշինյանը եկել են համաձայնության Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հարցով, և ՌԴ-ի փաստարկները, որ կարգավիճակի հարցը թողնեն ապագային, անզոր են իրագործել, ու մինչև հիմա պաշտոնական Երևանը որևէ պատասխան չի տվել, ճիշտ է ասում Լավրովը, թե՝ ոչ: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Ունենք մի իրավիճակ, որ այս իշխանությունը հետպատերազմյան շոկի մեջ գտնվող ժողովրդից քվե է վերցրել՝ խոստանալով, որ Արցախի հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի հիման վրա, իսկ հիմա հայտարարում է, որ մեկ տարի է անցել և իրենց նպատակները և ծրագրերը փոխվել են, փաստացի, իրենք հերքում են իրենց իսկ ընդունած Կառավարության ծրագիրը»,- ընդգծեց պատգամավորը:

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից պատգամավորների դուրս գալու հանգամանքին և այն կանխատեսումներին, որ խորհրդարանում մնալու է միայն ՀՅԴ-ն՝ Խամոյանը նշեց, որ խմբակցությունը շարունակում է իր բնականոն գործունեությունը և «Հայաստան» խմբակցության մահվան մասին լուրերը չափազանցություն են, իշխանությունը հիասթափվելու է իր կանխատեսումներից՝ «Հայաստան»-ը մնալու է խորհրդարանում՝ որպես երկրորդ ամենամեծ ընդդիմադիր ուժ:

«Խմբակցության ներսում որևէ լուրջ խնդիր չկա, բնական պրոցես է, խնդիր կլիներ, եթե դուրս եկող պատգամավորները մանդատները չդնեին և անկախ պատգամավոր դառնային ու ասեին՝ «Հայաստան» խմբակցությունը շեղվել է իր ուղուց, բայց նման բան չկա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ