Լուկաշենկոն ճիշտ է ասում` պետք է սկսել Երևան-Բաքու երկխոսություն, Մինսկի խմբի մասին պետք է մոռանալ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Լուկաշենկոն ճիշտ է ասում, որ պետք է սկսել Երևան-Բաքու երկխոսություն, Մինսկի խմբի մասին պետք է մոռանալ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Նավասարդյանի համոզմամբ, վաղ թե ուշ Ադրբեջանը մասնակցելու է Լաչինի միջանցքի կառավարմանը և վերջին սադրանքը հենց դրա մասին է։

Նավասարդյանի կարծիքով, նոյեմբերի 9-ի հայտարարությունը Ադրբեջանը ավելի շատ է խախտել, նաև որոշ դեպքերում՝ Հայաստանի համաձայնությամբ։ Բանախոսի պնդմամբ, պատերազմի հավանականությունը շատ ավելի մեծ կլինի, եթե խաղաղության որևէ թուղթ այդպես էլ չստորագրվի։

 --00—ԱՊ