Սպասվում է պատերազմ, Փաշինյանը նորից տապալել է բանակցությունները. Էդգար Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Սպասվում է պատերազմ, Փաշինյանը նորից տապալել է բանակցությունները։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

Ղազարյանի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը կոնֆլիկտային անձնավորություն է և նրա այդ խառնվածքը փոխանցվել է նաև Հայաստանի Հանրապետությանը։

Ըստ Ղազարյանի՝ ներկայումս իշխանությունը թշնամաբար է վերաբերվում Ռուսաստանին և շուտով նույն վարքագիծը լինելու է նաև Արևմուտքի նկատմամբ, այսինքն՝ Փաշինյանը բոլոր կողմերի հետ հարաբերությունները փչացնում է։

Բանախոսի պնդմամբ, միակ լուծումն այս իշխանության հեռացումն է։

 --00—ԱՊ