Հայտնի է՝ որ փողոցներն են փակ լինելու այսօր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

tt212g3k1j09zam3msswb3hz5

Դեկտեմբերի 5-ին ժամը 15։00-ից հետո փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները՝ «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով:

Մասնավորապես, փակ են լինելու

․Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,
․Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից,
․Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից,
․Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից,
․Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից։

--00—ՅՄ