Դեկտեմբերի 3-ին վիրավորում ստացած զինծառայողի վիճակը դեռևս ծայրահեղ ծանր է, բայց դրական դինամիկա կա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

կ

Դեկտեմբերի 3-ին վիրավորված զինծառայողի վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Ըստ նրա՝ զինծառայողի վիճակը, սակայն, կայունացել է, նկատվում է որոշակի դրական դինամիկա:

Ավելի վաղ ՊՆ տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում էր ստացել ԶՈՒ զինծառայող Գ. Հ.-ն:

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ