Վրաերթ՝ Հրազդանում․ 68-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

նկար

Դեկտեմբերի 5-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։25-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 68-ամյա Սանասար Չ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում «Ֆլեշ» բենզալցակայանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 68-ամյա Հենրիկ Պ․-ին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Հրազդան» բժշկական կենտրոն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին օգնել է՝ վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Հրազդան» բժշկական կենտրոն։ 

Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։  Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

--00—ԼՄ