Ինչո՞ւ է գրիպն անընդհատ կրկնվում. մանկական հիվանդանոցները գերծանրաբեռնված են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

flu-girl1

«Հերացի» վերլուծականի դիտարկմամբ` տարածաշրջանի շատ երկրներ ևս հայտնել են գրիպի ակտիվության համատարած բարձրացման մասին: Այս մասին հայտնում են Երևանի պետական բժշկական համալսարանից։

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում նույնպես սուր շնչառական վարակների ակտիվացում կա։ Հիվանդացությունն ամենաշատն արձանագրվել է 0-14 տարեկան երեխաների շրջանում:

Շտապօգնության կանչերի շուրջ 10 տոկոսը կազմում են սուր շնչառական վարակով հիվանդները, որոնք հիմնականում 0-18 տարեկան երեխաներ են»,-ասված է հաղորդագրության մեջ:

--00—ՅՄ