Ընտանեկան բռնության դեմ առանց Ստամբուլյան կոնվենցիայի էլ կարելի է պայքարել. իրավաբան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Գ

Ստամբուլյան կոնվենցիան 2011 թվականին ընդունվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ու ստորագրվել 3 տասնյակից ավելի պետությունների կողմից, սակայն նույն Թուրքիան, որը վավերացրել էր այն, 2021-ին, հրաժարվել է դրանից՝ հայտարարելով անարդյունավետության մասին։ Այս մասին 24News-ին ասաց Սահմանադրական իրավունքի մասնագետ, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանը։

Նոյեմբերի 29-ին «Գենդերային բռնության կանխարգելումը Հայաստանում» համաժողովի ժամանակ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը հայտարարել էր, թե ժամանակն է, որ Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան («Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա»)։

«Մենք միասին պետք է ոտքի կանգնենք այն մարդկանց դեմ, ովքեր մեզ ասում են, որ սա սխալ քաղաքականություն է», - նշել էր Վիկտորինը։ Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանի խոսքերով, կոնվենցիան, մասնավորապես, վերաբերում է ընտանեկան բռնության կանխարգելմանը և կանանց նկատմամբ բռնությանը՝ որոշակիորեն մեխանիզմներ նախատեսելով, սակայն Հայաստանն արդեն իսկ ունի

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին օրենք», որն ընդունվել է 2017-ին։

«Այսինքն՝ ներպետական շրջականում արդեն իսկ ամուր իրավական հիմքեր կան։ Իսկ հիմնական խնդիրը ինպլեմենտացիայի ոլորտում է, այսինքն՝ օրենքի ի կատար ածման դաշտում է։ Եվ իրավական հիմքերը բավարար են, որպեսզի ներպետական գործիքակազմով որոշակի մոնիտորինգ իրականացվի, թե ինչն է իրագործվելու։ Եվ կատարողական-իմպլեմենտացիոն դաշտում այդ խնդիրը վեր հանվի և լուծվի», - պարզաբանեց Մելոյանը՝ նշելով, թե ինչու է դեմ կոնվենցիայի վավերացմանը։

Իրավաբանն ընդգծեց, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը ՀՀ-ում, մասնավորապես, նշված խնդիրների լուծման հարցում չի կարող լրացուցիչ գործիքակազմեր տրամադրել․ «Եթե առկա է քաղաքական կամք կանանց նկատմամբ բռնությունը, ընտանեկան բռնությունը կանխարգելելու և դրա դեմ պայքարելու համար, ապա հնավոր է գործիքակազմեր ներդնել՝ առանց կոնվենցիայի վավերացման»։

Ինչ վերաբերում է ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի հայտարարությանը, ապա Մելոյանն ասաց, որ այսպիսի հարցեը Եվրոպական միության առաջնահերթություններից են։ «Կանանց իրավունքների, ընտանեկան բռնության դեմ պայքը, ԼԳԲՏ համայնքի իրավունքները ԵՄ-ի առավել անկյունքարային բնագավառներն են։ Եվ ԵՄ-ի ռազմավարությունների համատեքստով է պայմանավորված կոնվենցիայի վավերացումը բոլոր հնարավոր պետությունների կողմից։ Պատահական չէ, որ այս կոնվենցիան նաև իր մեջ ԼԳԲՏ համայնքի իրավունքներն առաջնահերթ դարձնող դրույթներ է պարունակում։ Կոնվենցիայի վավերացումից բխող մի շարք գործողությունների ծրագրեր են ի հայտ գալու մեր պետությունում ևս», - եզրափակեց Մելոյանը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ