Սուրեն Պապիկյանը պարգևատրել է Հովհաննես Բաղրամյանի թոռանը՝ Իվան Բաղրամյանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

․

Երևանում իրականացվել են Հայազգի նշանավոր զորահրամանատար, ԽՍՀՄ կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումներ (մասնավորապես՝ հարգանքի տուրքի մատուցում Բաղրամյան պողոտայում կանգնեցված մարշալի արձանի մոտ, ՀՀ վետերանների միավորում» ՀԿ-ի գրասենյակի մուտքի պատին Բաղրամյանին նվիրված հուշատախտակի բացում, ինչպես նաև ցուցադրություն ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում): Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետություն այցելած մարշալի թոռանը՝ Իվան Բաղրամյանին, երեկոյան ընդունել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և պարգևատրել գերատեսչական մեդալով։

--00--ԱՀ