Հայաստան-Եգիպտոս՝ 4:0․ աշխարհի առաջնությունում հայ շախմատիստուհիները հաջող են մեկնարկել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

կին

Շախմատի Հայաստանի կանանց թիմը հաղթանակով է մեկնարկել աշխարհի թիմային առաջնությունում:

Աստանայում ընթացող աշխարհի կանանց թիմային առաջնության առաջին տուրում Հայաստանի կանանց հավաքականը 4-0 հաշվով հաղթանակ տոնեց Եգիպտոսի կանանց հավաքականի նկատմամբ: Ընտրանու կազմում հաղթանակներ տոնեցին Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը:

Թիմի առաջատար Էլինա Դանիելյանը մեկնարկային տուրում հանդես չեկավ:

Այսօր կայանալիք երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը կխաղա Ռուսաստանի ընտրանու դեմ: Ահա մյուս զույգերը. Եգիպտոս-Ուկրաինա, Հունգարիա-ԱՄՆ, Վրաստան-Չինաստան, Ղազախստան-Հնդկաստան: