Երկրաշարժից հետո անեկդոտ կար․ պանելը վերցնում էին, գյումրեցին ասում էր՝ թե Արցախը չեն տվել, հետ դրեք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ աղետի գոտու հետքերը վերացնելու են՝ 2020 թվականին 453 բնակարան է տրամադրվելու, մինչև հիմա 453 բնակարան չենք տեսել, երկու տարում «Հայաստան հիմնադրամ»-ի կողմից Մուշ 2 թաղամասում երկու շենք է կառուցվել, որտեղ մինչև այսօր որևէ մեկը չի բնակվում, բանալիները բաժանել են, հեռուստատեսությամբ ցուցադրել, հետո ձեռքներից վերցրել, ասել են՝ Ամանորը չեք կարող դիմավորել այնտեղ, փաստաթղթերի խնդիրներ կան, հավանաբար՝ երկու շենքերը պահել են երկրորդ անգամ փիառվելու համար: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը:

Անդրադառնալով Հայաստանի շուրջ ստեղծված խնդիրներին և Ամանորին ընդառաջ քաղաքի լուսավորությանը և տոնական տրամադրությանը` Պողոսյանը նշեց, որ հրապարակի տոնակատարությունը Կառավարության խայտառակություններից մեկն է, պատերազմից հետո սահմանը երկարել է և կահավորելու խնդիր կա, չի կարելի շռայլություններ թույլ տալ:

«Մտածող հասարակությունը չի կարող գնալ հրապարակ, ուրախանա, ասի՝ կեցցե՜ Ամանորը, այն պարագայում, երբ ամեն օր պատերազմի վտանգ կա և Վերին Շորժայի հատվածում տղաների դիերը դեռ բաց երկնքի տակ են: Երկրաշարժին պատմում էին, որ երբ պանելը հետ էին տանում, գյումրեցի Կարոն հարցնում էր՝ Ղարաբաղը հետ տվի՞ն, եթե չէ, պանելը հետ դրեք, սա խոսում էր հասարակության վերաբերմունքի մասին, այն ժամանակ մարդիկ երազանք ունեն, իսկ հիմա անտարբերություն է, իշխանությունը մեր երազանքները մեզանից խլել է»,- ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ