Երևանի պարեկները հայտնաբերել են մեթամֆետամինի, հերոինի և մարիխուանայի նմանվող զանգվածներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Դեկտեմբերի 6-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, մայրաքաղաքի Իսրայելյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և քննչական բաժին են տարել 31 և 34 տարեկան երկու տղամարդու: 34-ամյա տղամարդու վարած «Նիսանը» նույնպես տարվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

31-ամյա տղամարդու մոտից հայտնաբերվեցին սպիտակ բյուրեղանման զանգված, որը, նախնական տեղեկություններով, մեթամֆետամին է, երկու փաթեթ՝ հերոինի նմավող, երկու փաթեթ էլ՝ մարիխուանայի նմանվող զանգվածներ, մոխրացված հետքերով երկու կաթուցիչ և էլեկտրական կշեռք:

Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են:

--00--ԶՀ