«Զույգ դաստակներին՝ շան կծած վերքեր» ախտորոշմամբ հոսպիտալացված կինը, գիտակցության չգալով, մահացել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

շան կծած

Նոյեմբերի 30-ին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմանում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնությունը «զույգ դաստակների շան կծած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի կնոջ, գրում է shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 66-ամյա Վիկտորյա Օ.-ն է։ Բժիշկները հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Աղբյուրը հայտնում է, որ դեկտեմբերի 1-ին «Շենգավիթ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում Վիկտորյա Օ.-ն, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է  քրեական վարույթ։ 

--00—ԼՄ