Վլադիմիր Վարդանյանը փոփոխություններ է առաջարկում Քրեական դատավարության օրենսգրքում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

5

Քրեական դատավարության օրենսգրքում պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի առաջարկած փոփոխություններով նախատեսվում է միջդատական վարույթի մասով քրեական էլեկտրոնային ինստիտուտի գործողության մեջ դնելու ժամկետը մեկ տարով հետաձգել:

Հակակոռուպցիոն կոմիտեի ձեւավորման փուլում մինչեւ 2024 թ. հունվարի 1-ն առաջարկվում է հետաձգել նաեւ առկա եւ քննվող գործերի հակակոռուպցիոն հավելվածում առկա գործերի քննությունը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընդգծել է, որ առաջարկվող կարգավորումները քննարկվել են Դատախազության եւ Քննչական կոմիտեի գործընկերների հետ: Կառավարությունը կողմ է օրենսդրական նախաձեռնությանը. այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Հարցը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 8-ի արտահերթ նիստում եւ ստացել դրական եզրակացություն:

--00—ԻԴ