Լաչինի միջանցքն ամեն պահ կարող է արգելափակվել, Ադրբեջանը հոգեբանական ճնշումներով ահաբեկում է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Լաչինի միջանցքն ամեն պահ կարող է արգելափակվել, Ադրբեջանը հոգեբանական ճնշումներով ահաբեկում է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

Պետրոսյանի համոզմամբ, Թուրքիան և Ադրբեջանը համատեղ ուժերով կյանքի են կոչում իրենց ծրագրերը և խաղաղության ակնկալիքներ չի կարելի ունենալ։

Փորձագետի պնդմամբ, Լաչինի միջանցքի սադրանքներն ու թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունն ուղիղ կապ ունեն իրար հետ, մի կողմից Իրանի դեմ են գործում, իսկ մյուս կողմից՝ ՀՀ-ի, քանի որ այս երկուսն են խոչընդոտում Զանգեզուրի միջանցքի իրենց ծրագրերի իրագործմանը։

--00—ԱՊ