ՀՀ-ն ռեգիոնում ապագա չի ունենա առանց Արցախի հանդեպ պատասխանատվության. Խոսրով Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Ադրբեջանցիները բնապահպանական պատրվակով ուզում են խաթարել Հայաստան-Արցախ կապը, որ շրջափակման մեջ վերցնեն, տարօրինակ է, որ այս հարցում բանակցում են միայն ռուս խաղաղապահների հետ, ՀՀ իշխանությունները դե ֆակտո գոյություն չունեն, ադրբեջանցիներն ասում են, եթե ՀՀ-ն ընդունում է Արցախը Ադրբեջանի տարածք, ուրեմն մենք ձեզ հետ խորհրդակցելու կարիք չունենք: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:

Հարությունյանի կարծիքով, Արցախում տեղի ունեցող գործընթացները հետևանք են նրա, որ Հայաստանը չգիտակցեց, որ իր աշխարհաքաղաքական կշիռը, դերակատարումը պայմանավորված է Հայաստան-Արցախ միասնականությամբ, առանց Արցախի ՀՀ-ն տարածաշրջանում որևէ մեկին հետաքրքրություն չի ներկայացնում:

«Հայաստանը պատմականորեն դատապարտված է լինել Արցախի անվտանգության երաշխավորը, ինչքան էլ մեզ համար ծանր լինի: Առանց Արցախի հանդեպ պատասխանատվության ՀՀ-ն տարածաշրջանում ապագա չի կարող ունենալ»,- ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ