ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալը Բայրամովի հետ զրույցում կարևորել է խաղաղության գործընթացի շարունակումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

նկար

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և Միացյալ Նահանգների Պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույց են ունեցել, որի շրջանակում մտքեր են փոխանակվել Ադբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկայիս իրավիճակի և հեռանկարի, ինչպես նաև ադրբեջանա-ամերիկյան համագործակցության օրակարգի վերաբերյալ, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Քերըն Դոնֆրիդը վերահաստատել է, որ ԱՄՆ-ն սատարում է տարածաշրջանում կայունություն ապահովելու ջանքերը, ինչպես նաև կարևորել է խաղաղության գործընթացի շարունակությունը երկրների երկու երկրների ղեկավարների և արտգործնախարարների միջև ձեռք բերված համաձայնությունների շրջանակում:

--00—ԼՄ