«Զբոսաշրջային կենտրոնից մինչև առաջնագիծ 1 քայլ է». պատգամավորը Ջերմուկից լուսանկարներ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

նկար

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Ջերմուկից և կից գրառում արել.

«Զբոսաշրջային կենտրոնից մինչև առաջնագիծ մեկ քայլ է, Ջերմուկը վկա։

Միակ հուսադրող բանն առաջնագծին պինդ կանգնած զինծառայողներն են, ովքեր ճակատագրի ու իրավիճակի ծանր հարվածներից հետո շարունակում են պինդ կանգնել սահմանին։

Մեծ բացահայտում չեմ անի, եթե նշեմ, որ հայի տեսակն իր բոլոր դրական դրսևորումներով ամենից շատ հանդիպում է հենց սահմանագծին»։

Լուսանկարները՝ այստեղ:

--00—ԼՄ