16 մլն դրամանոց վերելակ, թանկարժեք գորգեր. կառավարության շենքը կապիտալ վերանորոգում են. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ավելի վաղ գրել էինք, որ վարչապետի աշխատակազմի վարչական շենքի կապիտալ վերանորոգում է ընթանում: Մինչ դրսից այդ շենքի վրա անցքեր են բացում, ներսում շքեղ նորոգում է գնում՝ մոտ 16 մլն դրամանոց վերելակ, թանկարժեք գորգեր, մարմարյա սալիկներ, որ ավելի հարմարավետ ու թանկ միջավայրում աշխատեն Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը։

Բացի այդ՝ եւս 17,5 մլն դրամ է տրամադրվել կառավարության աշխատակազմի շենքի ջեռուցման համակարգի նորոգմանը, որ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը, Բագարտ Բադալյանն ու հատկապես Տարոն Չախոյանը ձմռանը հանկարծ չմրսեն։ Գնումը կատարվել է դեռեւս 2022-ի ապրիլին՝ «Մենարշին» ՍՊԸ-ից, սակայն պայմանագիրն ուժի մեջ է մտել նոյեմբերի 30-ին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

--00--ԱՀ