Ցեղասպանությունների կանխարգելման գործիքներից մեկը դրանց ճանաչումն ու դատապարտումն է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

de31ad81457c2312f0d8adf943126ba4

2015թ. Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից ընդունվեց դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության ու ցեղասպանության հանցագործության կանխարգելման միջազգային օր» հռչակելու մասին բանաձևը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նա նաեւ նշել է. «Ամեն տարի ապրիլի 24-ին մեր բարեկամների ու համախոհների հետ ոգեկոչում ենք ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում ցեղասպանված հայերի հիշատակը:

Ցեղասպանությունների ու ցեղասպան քաղաքականության կանխարգելման գործիքներից մեկը դրանց ճանաչումն ու դատապարտումն է: Ցեղասպանությունն ամբողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, իսկ անտարբերությունն ու անպատժելիությունը նոր հանցագործություններ են ծնում»:

--00—ՅՄ