ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստանից մեկնում է Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

կլաար

Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանից մեկնում է Ստամբուլ։ Այս մասին Կլաարը գրել է Թվիթերում։

ԵՄ ներկայացուցիչը չի նշել, թե ինչ հանդիպումներ կունենա Թուրքիայում։

Հիշեցնենք, որ հայ պաշտոնյաները Կլաարի հետ քննարկել են խաղաղության պայմանագրին, Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներին, ինչպես նաեւ Արցախի հայության իրավունքներին և անվտանգությանը վերաբերող հարցեր։

--00--ՀԱ