Ֆիլիպ Ռիկերը՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով նոր օգնական

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 6, 24News

Ֆիլիպ Ռիկերը

ԱՄՆ պետքարտուղարը Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով նոր օգնական ունի՝ Ֆիլիպ Ռիկերը, որն այդ պաշտոնին է նշանակվել այսօր։ Մինչ այս, այդ պաշտոնը զբաղեցնում էր Ուես Միտչելը, որն ազատվեց փետրվարի 15-ին ու աշխատանքի հետ կապված գոհունակության խոսքերի արժանացավ անձամբ պետքարտուղարից։

Հիմա այդ պաշտոնին նշանակվող Ռիկերը կադրային դիվանագետ է, մինչ այս դիվանագիտական ծառայություն է անցել եվրոպական մի քանի երկրներում, եղել է Հյուսիսային Մակեդոնիայում ԱՄՆ դեսպանը և այլն։ Իսկ 2011-2013 թվականներին նա զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալի պաշտոնը։

Ռիկերն իր նոր պաշտոնը կստանձնի այս ամսվա 18-ին։