Ուկրաինայում ռազմական գործողությունների հետեւանքով հայ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

․

Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է Կարեն Խաչատրյանը։ Ինչպես տեղեկացրել է Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի հայերի միությունը, զոհվել է Մարյանովյան շրջանի պաշտպանը, Կիրովոգրադի հայ սփյուռքի անդամը՝ Օնիկիեւո գյուղի մարտիկ Կարեն Խաչատրյանը։

«Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի հայերի միության անունից ցավակցություն ենք հայտնում պաշտպանի ընտանիքին եւ մտերիմներին, որն իր կյանքը տվեց հանուն Ուկրաինայի, հանուն մեր ազատության եւ անկախության։ Հավերժ հիշատակ եւ հավերժ փառք հերոսին։ Հիշում ենք յուրաքանչյուրին, ով զոհվել է Ուկրաինայի համար մղված մարտում, հանուն նրա ազատության եւ անկախության»,- նշված է հաղորդագրությունում։

--00--ԱՀ