Ֆուտբոլի աշխարհի առաջնության մարզադաշտերից մեկի՝ «974»-ի ապամոնտաժումը սկսվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1099225

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մարզադաշտերից մեկի՝ «974»-ի ապամոնտաժումը սկսվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «974» մարզադաշտը կառուցվել է ռեկորդային ժամանակահատվածում և համարվում է բացառիկ կառույց: Կատարի մայրաքաղաք Դոհայում տեղակայված մարզադաշտն ընդունել է աշխարհի առաջնության 7 հանդիպում: «974» մարզադաշտը կառուցված է հիմնականում բեռնարկղերից:

Աշխարհի այս առաջնությունն արդեն իսկ բացառիկ է, քանի որ անցկացվում է ձմռանը, առաջին անգամ արաբական երկրում և երկրորդ՝ ասիական երկրում (առաջինը Կորեայում և Ճապոնիայում էր 2002 թվականին):

Բացառիկության տեսանկյունից. ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվում է մարզադաշտերում, որոնք փակ են և ունեն հատուկ օդորակման համակարգ: Եվ այս աշխարհի առաջնությունը վերջինն է, որին մասնակցում են 36 թիմեր. հաջորդիվ կայանալիք ԱԱ-ներում կլինեն 48 թիմեր:  Մունդիալի եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին:

--00—ՅՄ