Նախօրեին բացահայտվել է հանցագործության 56 դեպք, գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 10 դեպք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

նկար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 7, ընտանեկան բռնության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, խարդախության՝ 4, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և ապօրինի ծառահատման՝ 2-ական, կողոպուտի, յուրացնելու կամ վատնելու, համակարգչային հանցագործության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնեական լիազորություններն անցնելու, սուտ մատնության, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու, առաքելու կամ կրելու, ինքնիրավչության, վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելու և անչափահասի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 10 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

--00—ԼՄ