Երեկ Սյունիքի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանցիները 1 ժամ կրակել են․ գյուղապետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

դ

Ադրբեջանական կողմի երեկվա կրակոցները միայն Սյունիքի մարզի Կապան համայնքի սահմանամերձ Ներքին Հանդ գյուղի դիրքերի ուղղությամբ են եղել։ Այս մասին 24News-ին ասաց բնակավայրի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։

Բաղդասարյանի տեղեկություններով, կրակոցները տևել են մոտ 1 ժամ, մինչ այժմ իրավիճակը հանգիստ է։ Ըստ նրա՝ բնակավայրին ամենամոտ ադրբեջանական դիրքը տեղակայված է 200-250 մետր հեռավորության վրա։

Մինչ օրս գյուղի բնակչությունը չի կարողանում մշակել սահմանամերձ հողերը, հիմնական անասնապահությամբ զբաղվել։

Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Ներքին Հանդի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը կորուստներ չունի:

--00—ԱՊ