Երևանում քույրը և եղբայրը հոսպիտալացվել են մարմնական վնասվածքներով, ծեծի ենթարկողները եղբայրներ են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

նկարր

Դեկտեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմանում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 61 խումբը «աջից ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Կարճ ժամանակ անց «աջից այտային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել մի աղջկա, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ 18-ամյա Հայկ Ա․-ն է և 20-ամյա Միլենա Ա․-ն։

Մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկները օգնություն են ցուցաբերում վիրավորներին, Նորագավիթի կամրջի հարևանությամբ գտնվող տարածքից ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 29-ամյա Ստեփան Պ․-ին։ Վերջինս և նրա եղբայրը՝ Երևանի բնակիչ 32-ամյա Սերգեյ Պ․-ն, և ևս մի քանի հոգի ծեծի են ենթարկել նշած անձանց, ապա դիմել փախուստի։

Պարեկներին հաջողվել է Ստեփան Պ․-ին բռնել և տեղափոխել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Վերջինս այնուհետև ոստիկանությունից ներկայացվել է Հայաստանի քնչական կոմիտե, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրը հայտնում է, որ վիրավորները քույր ու եղբայր են և հեծանիվով անցնելիս են եղել, երբ պատահաբար, ըստ դեպքի վայրում հավաքվածների, կպել է ծեծողներից մեկին, որից էլ այդ իրավիճակն է ստեղծել։

Քննչական բաժին ներկայացված Ստեփան Պ․-ն և որոնվող Սերգեյ Պ․-ն հարազատ եղբայրներ են։ Դեպքի վայրում հայտնաբերվել է տուժողի հեծանիվը և այլ կասկածելի իրեր։  

--00—ԼՄ