Թուրքիան ռուսական գազի գնի համար 25 % զեղչ կպահանջի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Screenshot 2022-12-09 122358

Անկարան Մոսկվայից ռուսական գազի գնի համար 25% զեղջ կպահանջի: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով ամերիկյան Bloomberg գործակալությունը:

Հաղորդվում է, որ այս թեման քննարկվելու է դեկտեմբերի 9-ին Անկարայում ռուսական պատվիրակության հետ բանակցությունների ընթացքում: 

Ըստ ամերիկյան գործակալության՝ Ռուսաստանի հետ գործարքը կարող է թուլացնել ճնշումը լիրայի վրա, որը վերջին տարվա վատագույն արժույթներից մեկն է, և օգնել նախագահ Ռեջեփ Էրդողանին խուսափել էներգակիրների գների բարձրացումից հաջորդ տարվա ընտրություններին առաջ:

--00—ՅՄ