Ford-ը տապալել է բաժանարար գոտու մի քանի տոննա կշռող բետոնե արգելապատնեշն ու հայտնվել մայթեզրին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ae52098edaf8d3413bd6763036e5c09f

Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Ford մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի 4-րդ գյուղ տանող Հուսիս-Հարավ նոր կառուցված ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։ 

Հարվածի հետևանքով էլ մի քանի տոննա կշռող բետոնե արգելապատնեշը կողաշրջվել է։

--00—ՅՄ