Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում և առանցքային ռազմավարական գործընկերը՝ Անդրկովկասում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

photo_2022-12-09_15-48-39

Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում և առանցքային ռազմավարական գործընկերը՝ Անդրկովկասում։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ընթացքում։

Շոյգուն նշել է, որ Մոսկվան հետաքրքրված է տարածաշրջանում կայունության հաստատմամբ և դրա համար ներդնում է բոլոր հնարավոր ջանքերը։

Ռուս պաշտոնյան հավելել է նաև, որ ՌԴ-ն հատուկ կարևորություն է տալիս երկկողմանի համագործակցությանը և ՀՀ ՊՆ ԶՈւ ներուժի զարգացմանը։

Նախարարները հաստատել են նաև 2023 թվականին երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության պլանը։

--00—ՅՄ