Քաղաքացուհու մազերի միջից հայտնաբերվել են բջջային հեռախոս և ականջակալ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

317838256-692921685545365-8970885674930690301-n

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Վ․ Պ․-ին այցելած քրոջը՝ քաղաքացի Է․ Ասատրյանին։

Խուզարկությամբ քաղաքացուհու մազերի միջից հայտնաբերվել են կանացի զուգագուլպայում փաթաթված մեկ բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով, և բջջային հեռախոսի համար նախատեսված ականջակալ։

--00—ՅՄ