Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առևտրատնտեսական առաջատար գործընկերը. Պուտին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1099279.jpg

Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առևտրատնտեսական առաջատար գործընկերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Եվս մեկ անգամ ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն բանին, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առևտրատնտեսական առաջատար գործընկեր. Հայաստանի ավելի 30 տոկոս ապրանքաշրջանառությունը Ռուսաստանում է իրականացվում: Ռուսաստանը համարվում է, երևի թե, հիմնական ներդրողը Հայաստանում՝ մոտ 40 տոկոսի ներդրում: Այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառության աճը կազմել է 67 տոկոս:  Դա շատ լուրջ և լավ ցուցանիշ է: »,- ասաց Պուտինը:

--00--ԶՀ