ԵՄ-ն հետևում է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին. Ստանո

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

․

ԵՄ-ն տեղյակ է դեկտեմբերի 3-ից սկսած Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող տարբեր զարգացումների մասին: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։

«Մենք նույնպես ուշադիր հետևում ենք այսօրվա իրադարձություններին։ ԵՄ-ն Ղարաբաղում ներկայություն չունի, ինչը մեզ թույլ կտար ավելի լավ հասկանալ իրավիճակը, բայց մենք հետևում ենք բազմաթիվ հայկական և ադրբեջանական զեկույցներին բաց աղբյուրներից, կապի մեջ ենք Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների հետ»,- ասել է Ստանոն։

Փիթեր Ստանոն նշել է, որ ԵՄ-ն ևս մեկ անգամ կոչ է անում զսպվածություն ցուցաբերել գործողություններում և մերժել սադրիչ հռետորաբանությունը։

«ԵՄ-ն նաև հույս ունի, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության վերաբերյալ այդքան անհրաժեշտ բանակցությունները արդյունք կտան և կթուլացնեն լարվածությունը»,- հավելել է նա։

--00--ԱՀ