Շրջափակված Լիսագորը գազ ունի, գյուղում ռուս խաղաղապահներ կան, իսկ դեղորայքն էլ Գորիսից է բերվում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Լծ

Արցախի Հանրապետության Լիսագոր գյուղում գազի հետ կապված խնդիր չկա։ Այս մասին 24News-ին ասաց Շուշիի շրջանի Լիսագորի գյուղապետ Գագիկ Նասիբյանը։ «Ընդհանուր, որտեղից որ փակվել է գազը, Լիսագորից հետո է», - ասաց նա։

Ադրբեջանն իր վերահսկողության ներքո արցախյան տարածքից դադարեցրել է գազամատարակարումը դեպի Արցախի մեծ մասը, և բնակչությունը ստիպված այլընտանքային միջոցներով է լուծում խնդիրները։

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10։30-ից «բնապահպան» ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ փակել են Հայաստանն Արցախին կապող Գորիս-Ստեփանակերտ մայրուղին (Լաչինի միջանցք) Շուշի – Քարին տակ հատվածում։ Ադրբեջանցիներն այդ օրվանից վրաններ են խփել ու գիշերում են տեղում՝ շարունակելով հավաքը։ Լաչինի միջանցքի փակման հետևանքով երկկողմանի շրջափակման մեջ են հայտնվել Շուշիի շրջանի՝ արցախյան վերահսկողության ներքո Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերը։

Լիսագորի գյուղապետ Գագիկ Նասիբյանն ասաց, որ եթե ինչ-որ բան է պետք լինում, մարդիկ գնում են ու Գորիսից բերում․ «Դեղորայքը Գորիսից բերվում է առաջին բուժօգնության համար, եղածով բավարարվում ենք»։ Նասիբյանի խոսքերով, այս օրերի ընթացքում ադրբեջանական կողմը չի կրակել գյուղի ուղղությամբ, չնայած որ դիրքերը մոտ են տեղակայված, գյուղում խաղաղպահներ կան։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ