Վանաձորում տան հրդեհի հետեւանքով 89-ամյա քաղաքացի է այրվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

default.jpg

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 17-ին, ժամը 12։06-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Հյուսիսային 17 փողոցում այրվում է մեկհարկանի տուն։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։55-ին, մարվել՝ 14։32-ին։

Սենյակներից մեկում հայտնաբերվել է Վ․ Ո․-ի (ծնված 1933 թ․) այրված դին։

--00—ԶՀ