Էջմիածնում Opel-ը մխրճվել է КамАЗ-ի մեջ, ամուսններն ու նրանց 2 անչափահաս երեխաները հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

1

Դեկտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։30-ի սահմանում Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի վերջնամասում Արմավիրի մարզի բնակիչ՝ 44-ամյա Գագիկ Ե.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանված ՌԴ քաղաքացի, 40-ամյա Գերոգի Կ.-ին պատկանող КамАЗ մակնիշի ավտոմեքենային, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Opel-ի վարորդ Գագիկ Ե.-ն, նրա ուղևորները՝ Արմավիրի մարզի բնակիչներ, 12-ամյա Սիլվի Ե.-ն, 3-ամյա Տիգրան Ե.-ն և 38-ամյա Դիաննա Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» ԲԿ, որտեղից երեխաները տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» ԲԿ-ի շտապօգնության բժիշկների հերթախահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

--00—ԼՄ