Բաքուն փակել է Լաչինի միջանցքը, որ էթնիկ զտում իրականացնի․ աշխատում ենք ՌԴ հետ այն բացելու համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Ադրբեջանը բնապահպանների քողի ներքո փակել է Լաչինի միջանցքը, որպեսզի էթնիկ զտում իրականացնի Արցախում։ Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հայաստանը շարունակում է աշխատել իր բոլոր գործընկերների հետ, որ հնարավորինս շուտ բացի Լաչինի միջանցքը՝ հումանիտար ճգնաժամից խուսափելու համար»,- նշեց ԱԽ քարտուղարը։

Արմեն Գրիգորյանը հավելեց, որ ՀՀ իշխանությունը իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները օգտագործում է ճգնաժամը հանգուցալուծելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում․

--00--ԱՀ