Փեսայիդ ուղարկում ես Թուրքիա, որ տնտեսական գործակցության շուրջ խոսենք․ Էրդողանը՝ Թրամփին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 7, 24News

et.thumb

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Արտոնությունների ընդհանրացված համակարգի`GSP-ի շրջանակում Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը չեղարկելու մասին որոշումը:

24 TV հեռուստաալիքին տված հարցազրույցում Էրդողանը նշել է, որ ԱՄՆ առաջնորդի նման քայլն անկեղծ ու ճիշտ չի համարում:

«Մի կողմից առևտրաշրջանառությունը 75 մլն դոլարի հասցնելու նպատակ ենք դնում մեր առջև, հետո փեսայիդ (Ջարեդ Քուշներին-Tert.am) ուղարկում ես Թուրքիա, ասում ես՝ «տնտեսական հարաբերությունների շուրջ խոսենք»: Ես էլ ընդունեցի փեսային, մեր փեսայի հետ էլ նստեցին, խոսեցին և այլն, դրանից հետո միանգամից նման որոշում կայացնելը, իհարկե, մտահոգիչ է: Անշուշտ, պարոն Բերաթը (Թուրքիայի ֆինանսների նախարար, Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքը-tert.am) այս շաբաթ կզանգի, կխոսի այս մասին: Սրանք սազական բաներ չեն: Թող ոչ ոք չփորձի մեզ նման կերպ դաստիարակել», - ասել է Էրդողանը: